ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Տեղական անասնաֆերմայում

Տեղական անասնաֆերմայում
12.07.2025 | 11:39

Օրուելի «Անասնաֆերմա»-յում էգ անասուններից բացի կան նաև արու, որձ անասուններ։ Այդ առումով, ի տարբերություն մեր հայրենական Անասնաֆերմայի, նրանց բախտը բերել է։

Չէ, այնուամենայնիվ, իրոք տղամարդիկ կան, ցավալիորեն քիչ տղամարդիկ կան, որոնք շարունակ մտածում են, թե այս ի՞նչ դաժան ճակատագիր է, որ հայտնվել են սույն անննասնաֆերմայում, որտեղ գերակշռողը հավ ու ոչխարներն են, առնետները, աղվեսները, խլուրդներն ու շնագայլերն են։

Պարզ է, որ այդ սակավաթիվ մարդիկ թքած ունեն սրանց վրա ու ոչ մի գնով մատը մատին չեն խփի` իրենց կյանքը վտանգելու կամ զոհելու հանուն այս չորքոտանիների։ Հատկապես երբ կյանքը ցույց է տվել, որ սրանք ատում են խելացի, քաջ ու ազնիվ մարդկանց, ու փոխարենը պաշտում են տականքներին, որոնցից կուռքեր են սարքում, դնում գլխներին, հետո նրանցից հոշոտվում, անիծում իրենց դաժան բախտն ու ճակատագիրը և մեղադրում բոլորին, ուրիշներին, բայց ոչ երբեք իրենց։

Իսկ հիմա կիսակենդանական աշխարհից սահուն անցնենք մարդկանց։ Չնայած, մեծ հաշվով, գրեթե տարբերություն չկա։

Արցախը կորսվեց։

Ստորաբար, դավաճանաբար ծախեցին։

Ու ոչ մի ցավ, ոչ մի բողոք, ոչ մի ահազանգ չեղավ։ Եկեղեցու զանգերը շարունակեցին լուռ ու մունջ մնալ։ Քաղաքական դաշտում ևս արշալույսները խաղաղ մնացին` իրենց ընդդիմադիր անվանող ժանտաքիսներից ծպտուն չեղավ։

Լուռ շարունակում էին բարձր աշխատավարձ ու պարգևավճար արածել` լեգիտիմացնելով, օրինականացնելով հրեշին ու հրեշիզմը։

Հետո եկավ Հայաստանի վերջի սկիզբը։

Կասկած չկա, որ Սարդարապատի ճակատամարտից մեկ դար հետո հայության վիճակը ոչ պակաս աղետալի է, ապագան` ողբերգական...

Ու դարձյալ լուռ ու մունջ են Հայոց եկեղեցու զանգերը։ Դե, ի՞նչ է պատահել, ընդամենը երկիրն է վերանում, ամենակարևորը` կաթողիկոսը դեռ իր աթոռին է։ Նույն լուռումունջությունն է հայոց քաղաքական ճահճում։

Այո, ընդամենը երկիրն է վերանում ու մի քանի պատգամավոր են զրկվել նվիրական, ծնողներից ու սեփական երկրից թանկ մանդատներից:

Լռություն է նաև հայոց գիտական «կաճառում», որին հավանոցի փոխարեն չգիտես ինչու ակադեմիա են անվանում։ Լռություն է բանակում, որը կարծես կա, բայց իրականում չկա։

Որովհետև բանակը բանակ է իր բարձրակարգ հրամկազմով, արժանապատիվ սպայակույտով ու գեներալիտետով։ Իսկ Հայաստանում բազմաթիվ բարձր ու շողշողուն աստղերով ուսադիրներ կան, բայց այդ ուսադիրների տակ մարդու նշույլ չկա։

Մտավորականությո՞ւն։

Դա ի՞նչ է։

Հա՜, այն արարածների մասի՞ն է խոսքը, որոնք Հայաստանում սովորաբար միշտ արածելիս են լինում իշխանական շինությունների շուրջ, որտեղ խոտն ավելի փարթամ ու հյութալի է...

Ժողջանի մասին ասելիք չկա։ Խորենացին, նրանից մեկևկես հազարամյակ հետո Հովհաննես Թումանյանն ու Վրթանես Փափազյանն ամեն ինչ ասել են։ Ես ո՞վ եմ, որ նրանց ասածին բառ ավելացնեմ, երբ ոչինչ չի փոխվել...

Գրառումս ավարտեմ սիրուն նոտաների վրա` շուտով Զանգեզուրի միջանցքը բացելու են, եղբայրական թուրքազերիները 300 հազար + այլ հազարներով լցվելու են արևմտյան ազերստան ու կյանքը դրախտ է դառնալու։

Որովհետև նրանց և ժողջանի երազած թուրանն է կերտվելու։

Հա, հաստատ խաղաղություն է լինելու։

Էն էլ ի՜նչ խաղաղություն...

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ